Հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել. Աղաջանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վստահ չեմ, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել «Քաղաքացիական պայմնագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 17-ին Կառավարության կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին:
«Կառավարման համակարգը մշտապես բարձրակարգ մասնագետների կարիք է ունեցել, և այս խնդիրը սրվել է հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունը արմատապես փոխվել է, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերն ու շղթաները ամբողջությամբ փոխվել են»,-ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ բարձրակարգ մասնագետները, որոնք գուցե հեղափոխությունից հետո մոտիվացված էին մտնելու պետական կառավարման համակարգ, պետական աշխատավարձը ոչ հետաքրքիր էր:
«Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց պատգամավորը: