Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է քվեարկել սեպտեմբերի 18-ի ընտրություններում, և հնարավոր է, որ նա որոշի դա անել առցանց, լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք բացառել Պուտինի` այսօրվա քվեարկությունը, և նա կարող է որոշել դա անել առցանց։ Մենք ձեզ կտեղեկացնենք», – ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ նախագահը վերջին մի քանի տարիների ընթացքում օգտվել է առցանց քվեարկությունից։