2021-2023 թվականների ընթացքում Անտարկտիդայի սառցաշերտի զանգվածը գրանցել է աննախադեպ աճ՝ ավելանալով շուրջ 695 միլիարդ տոննայով։ Գիտնականների փոխանցմամբ՝ սա GRACE արբանյակային համակարգի դիտարկումների ողջ պատմության ընթացքում արձանագրված ամենախոշոր ցուցանիշն է։
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս անսովոր երևույթի հիմնական պատճառը գտնվում է մայրցամաքից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Խաղաղ օվկիանոսի արևմտյան և Հնդկական օվկիանոսի արևադարձային հատվածներում արձանագրված երկարատև տաքացումը փոխել է մթնոլորտային շրջանառության սովորական ընթացքը։
Այս փոփոխությունների արդյունքում հսկայական քանակությամբ խոնավություն է ուղղվել դեպի Արևելյան Անտարկտիդա։ Տեղումների կտրուկ ավելացում է գրանցվել հատկապես Քուին Մերի Լենդի և Ուիլքս Լենդի շրջաններում։ Առատ ձյան տեղումները, կուտակվելով մայրցամաքի մակերևույթին, նպաստել են սառցաշերտի զանգվածի ռեկորդային ավելացմանը։