Բուլղարիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցից երեքը հաղթել են:
Էլիդա Քոչարյանը (65 կգ) հաղթել է իսպանացի Մարիանա Սոտո Տորեսին, Ժիրայր Սարգսյանն (55 կգ) ուժեղ է գտնվել բելգիացի Նադիր Բոուլաիզիից, իսկ Նարեկ Մանասյանը (90 կգ) պարտության է մատնել հունգարացի Լիվենտե Կիսին:
Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) պարտվել է ու ավարտել ելույթները:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ):
Դավիթ Եղիազարյան