Դավիթ Համբարձումյանի եղբայրը 1 ամսով կալանավորվել է

https://arm.sputniknews.ru/20260212/davit-hambardzumjani-eghbajry-1-amsvov-kalanavvorvel-e-98719406.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2ecff1ce3b1ebba065eb423660f438c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ համբարձումյան, կալանք, մասիս

դավիթ համբարձումյան, կալանք, մասիս

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ձերբակալվել է։

Հիշեցնենք` Գոռ Համբարձումյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Գոռ Համբարձումյանը քրեական գործով անցնում էր նաև 2022 թվականին։ Նա ու ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր 2022 թվականի հուլիսի 8–ին, և նա ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։

Leave a comment