Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը Պակիստանի բանակցություններում

https://arm.sputniknews.ru/20260918/rubivon-andzamb-e-argelapakel-irani-het-khaghaghutjan-gvortsarqy-pakistani-banakcutjunnerum-106982435.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:0:2729:2047_1920x0_80_0_0_be4663a2d8934c8e4e1c3369041a3510.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, մարկո ռուբիո, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պակիստան

սթիվեն ուիտկոֆ, ջարեդ քուշներ, մարկո ռուբիո, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պակիստան

Բաժանորդագրվել

Հրապարակման մեջ նաև ընդգծվում է, որ Ռուբիոն գիտակցաբար խուսափում է խաղաղ խորհրդակցական գործընթացի հանրային դեմքը լինելուց՝ այցերը պատվիրակելով Վենսին, ինչպես նաև Սթիվեն Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առանցքային դեր է խաղացել նրանում, որ Պակիստանում Իրանի հետ ապրիլյան բանակցություններն ավարտվել են առանց պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղեկացված ամերիկացի պաշտոնյայի։

«Ապրիլին մարաթոնյան հանդիպման ընթացքում (Պակիստանում- խմբ․) ամերիկացի բանակցողները սկսել են տագնապել․ տպավորություն է ստեղծվել, թե իրանցիները փոխում են հնարավոր գործարքի պայմանները։ Ուստի ընդմիջման ժամանակ նրանք զանգահարել են Ռուբիոյին՝ հետագա գործողությունների վերաբերյալ հրահանգներ ստանալու համար։ Ռուբիոն համաձայնել է, որ իրենք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը, ու գործարք չի լինի»,- գրում է հեռուստաալիքը։

Ընդ որում Ռուբիոն աշխատում է հանդես չգալ որպես բանակցային գործընթացի հանրային դեմք։ Խորհրդակցություններին և այցերին մասնակցությունը նա հիմնականում թողնում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և հատուկ պատվիրակներ Սթիվեն Ուիտկոֆին ու Ջարեդ Քուշներին։

Սակայն, NBC News-ի տվյալներով, փակ դռների հետևում Ռուբիոն զգալի ազդեցություն ունի բանակցությունների վրա և փաստացի վետոյի իրավունք ունի առանցքային որոշումներ կայացնելիս։ Հեռուստաալիքը նրան անվանում է ամերիկյան դիվանագիտության «գորշ կարդինալ»։

NBC News-ը նշում է, որ Ռուբիոն շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ անդամներից մեկը։ Նա Պետդեպարտամենտի ղեկավարումը համատեղում է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնի հետ և, հեռուստաալիքի տվյալներով, Թրամփի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կառավարության մյուս անդամները։

ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բանակցություններն անցկացվել են Իսլամաբադում ապրիլին՝ Վենսի մասնակցությամբ, և տևել են շուրջ 21 ժամ։ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում էր հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից և ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Իրանն իր հերթին պնդում էր, որ պետք է պահպանի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։ Կողմերն բանակցություններն ավարտել են անարդյունք։

Leave a comment