Բացառիկ տեսանյութ․ ինչպես են Եղվարդ – Զովունի ճանապարհին բախվում 3 ուղևորատար մեքենան և 2 բեռնատար (ՎԻԴԵՈ)

Տեսանյութում երևում է, թե ինչպես են բախվում 5 մեքենան․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել էին «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել էր։


Գ․ Շամշյանը հրապարակել է ավտովթարի տեսանյութը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a comment