Տեսանյութում երևում է, թե ինչպես են բախվում 5 մեքենան․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել էին «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել էր։
Գ․ Շամշյանը հրապարակել է ավտովթարի տեսանյութը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։