Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային

Բրազիլական Սան Պաուլոյում շարունակվող WTA-250 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում հանդիպեցին Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան:

Երկու սեթում հաղթեց 24-ամյա Չարաևան՝ 6:2, 6:3: Մրցախաղը տևեց 1 ժամ 35 րոպե:

Սեպտեմբերի 17-ին Էլինա Ավանեսյանը նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը:

Քառորդ եզրափակիչում Ալինա Չարաևայի մրցակիցը կլինի կամ ռուսաստանցի Աննա Բլինկովան, կամ չեխ Վենդուլա Վալդմանովան:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Ալինա Չարաևան 133-րդն է, իսկ Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 155-րդ տեղը։

Սան Պաուլոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment