Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Բաժանորդագրվել

Համբարձումյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է Հայաստանի հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է սոցցանցում։

«Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական խաղից մինչև ազգային հավաքականի վերջին խաղը՝ այս ընթացքի յուրաքանչյուր պահը թանկ է ինձ համար և ընդմիշտ կմնա իմ հիշողության և սրտի մեջ: Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունը և միասին ապրած հույզերը միշտ կլինեն ինձ հետ: Հատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին վստահության և հավաքականում ինձ կրկին տեսնելու ցանկության համար: Ես միշտ մտածել եմ, որ ազգային թիմ պետք է գալ լիովին առողջ և լավագույն մարզավիճակում, պատրաստ` տալու առավելագույնը։ Այսօր ես զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս ինձանից պահանջում եմ», – գրել է ֆուտբոլիստը:

Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել հավաքականի բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել է, ազգային թիմի իր գործընկերներին, ինչպես նաև երկրպագուներին:

Նշենք, որ Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականին՝ Իռլանդիայի դեմ ընտրական փուլի խաղում: Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում նա անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a comment