«Միջազգային իրավունքի խախտման» թեմայով է խոսել Ադրբեջանի նախագահը՝ այսօր ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության գծով ղեկավար պաշտոնյաներին:
«Ադրբեջանը դրան բախվել է 30 տարվա ընթացքում: Մեզ հարկ եղավ մարտի դաշտում ետ նվաճել մեր իրավունքը: Բայց եթե միջազգային մեխանիզմներն աշխատեին, եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, […] մենք ստիպված չէինք լինի ետ նվաճել մեր տարածքները ուժով: Չէին լինի այդքան զոհեր», – Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցում APA լրատվական գործակալությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)