Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է մեքսիկական «Կրուս Ասուլին» Չեմպիոնների գավաթի (Campeones Cup) խաղում (2:0) 100-րդ գոլն է խփել ամերիկյան ակումբի կազմում:

39-ամյա Մեսին MLS-ը ներկայացնող ակումբների խաղացողների շրջանում ամենաարագն է հատել 100 գոլի սահմանը բոլոր մրցաշարերում, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 115 խաղում է դարձել 100 գոլի հեղինակ, նաև կատարել է 55 գոլային փոխանցում:

Չեմպիոնների գավաթում տարած հաղթանակի շնորհիվ Լիոնել Մեսին նվաճել էր պրոֆեսիոնալ կարիերայի 49-րդ տիտղոսը և թարմացրել համաշխարհային ռեկորդն այդ ցուցանիշով:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment