Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկայացրել է Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումների համար ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները։
Դարպասապահներ․
Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»
Գոռ Մատինյան – «Սարդարապատ»
Պաշտպաններ․
Դավիթ Տերտերյան – «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան – «Փյունիկ»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ․
Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Հարձակվողներ․
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան – «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Արայիկ Էլոյան – «Արարատ-Արմենիա»
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանալու Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականին։