Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի լրացուցիչ դասընթացների է հաճախում։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստի ընթացքում, ինչին անդրադարձել է ռուսական РБК պարբերականը։
«Ինչո՞ւ միայն անգլերեն։ Ես, օրինակ, հիմա հաճախում եմ ռուսաց լեզվի դասերի, որոնք անցկացվում են Պետական կառավարման ակադեմիայում։ Մեկ ուրիշը կարող է գնալ ճապոներենի, չինարենի, իսպաներենի, գերմաներենի դասընթացների»,- Փաշինյանի խոսքերը մեջբերում է РБК-ն։
Այսպես նա պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջարկին, որով նախատեսվում էր պետական ծառայողների համար պարտադիր դարձնել օտար լեզուների, առաջին հերթին՝ անգլերենի իմացությունը։ Նախարարի խոսքով՝ առանց դրա չինովնիկների միջազգային հաղորդակցությունն անհնարին է դառնում, ու նա առաջարկել է օտար լեզուների տիրապետման պահանջը ներառել պաշտոնյաների ատեստավորման ընթացակարգում։
Ինչպես նշում է РБК-ն, Փաշինյանն ընդգծել է նաև հասարակությանը, հատկապես տղաներին ու երիտասարդներին, քրեական ենթամշակույթին բնորոշ այն ընկալումներից ազատելու կարևորությունը, թե իբր կրթություն ստանալն ամոթալի բան է։ Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով են տղամարդիկ կորցնում իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։