Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ակնկալվող արդյունքները

Սեպտեմբերի 16-ին Մոնրեալում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության պատվիրակության կազմում, մասնակցել է Կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Քարտուղարության այլ ներկայացուցիչների հետ Համաժողովին ընդառաջ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԳՄԱՆ և ՀՀ ՇՄՆ ներկայացուցիչներ:

Քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նախագահության հատուկ ուշադրությունն ու բարձր մակարդակի ներգրավվածությունը պահանջող ուղղությունները։

Մտքեր են փոխանակվել Առաջնորդների գագաթնաժողովի և բարձրաստիճան նախարարական հատվածի նախապատրաստական աշխատանքների, դրանց բարձր մակարդակով մասնակցություն ապահովելու կարևորության, ինչպես նաև զգայուն հարցերի շուրջ քաղաքական ներգրավվածությանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Համաժողովի շրջանակում նախատեսվող թեմատիկ օրերին և միջոցառումներին։

ԱԳՄԱ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment