Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, սպառնալիքների բացակայությամբ և hարավային գործընկերների հետ հաղորդակցվելու հնարավորությամբ, այդ թվում՝ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի, արաբական երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հավելել՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի սեփական ռազմավարական և պատմական շահերը։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ ռուս պաշտոնյան նշել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլ այդ ուղղությամբ «օբյեկտիվ հետևանքներ կունենա»: Շոյգուն պնդել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու շուրջ:
Խոսելով Մոսկվա-Բաքու գործակցությունից՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հաղթահարել են հարաբերությունների ճգնաժամը, այժմ պետք է զարգացնել երկկողմ գործակցությունը:
Դիտումների քանակ8