Սամարղանդում մեկնարկած շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մրցակիցը Շոտլանդիան է։ Այսօր մեր տղաներից պայքարի մեջ կմտնեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը։ Հանգստանում է Ռոբերտ Հովհաննիսյանը։
Կանանց ընտրանին կխաղա Սինգապուրի հետ։ Խաղատախտակների առջեւ կլինեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Անահիտ Մկրտչյանը։ Ազատ է Էլինա Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)