Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:

Դրանով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հիշեցնենք՝ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։ 

Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին նաև կարգալույծ էր հռչակել։

Leave a comment