Աբսուրդ, Վրաստանը որևէ երկկողմանի պատժամիջոց չի կիրառի Իրանի դեմ․ Կոբախիձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը որևէ երկկողմանի պատժամիջոցներ չի կիրառում Իրանի դեմ։ Դա աբսուրդ և սխալ կլինի, այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է, որ Վրաստանը գործում է պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։

«Վրաստանը միշտ հաշվի է առնում տարբեր երկրների նկատմամբ պատժամիջոցների ռեժիմները։ Երբ կոնկրետ կազմակերպություններն ու պետությունները կիրառում են նման պատժամիջոցներ, մենք նույնպես համապատասխան որոշում ենք կայացնում», – հավելել է Իրակլի Կոբախիձեն։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է 27 իրանական ավիաընկերություն։ Դրանց թվում են Իրանի և Վրաստանի միջև չվերթներ իրականացնող ավիափոխադրողներ։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ Թբիլիսին կգործի պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։

Leave a comment