Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանն է նվիրել է 16 միավոր «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի ձնագնաց մեքենա՝ ռատրակ։ ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է այդ նվիրատվությունը։
Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմում է 325 մլն 408 հազար դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Նվիրատվությունն ընդունվել է ԳԴՀ կառավարության՝ 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ Գույքը ԳԴՀ ռազմական կցորդի միջոցով փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի զինված ուժերի կարիքների համար։
Կառավարության որոշման մեջ արձանագրվել է նաև, որ նշված գույքն արդեն տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և նախարարության կողմից վերցվել է ի պահ։