Ռուսաստանի դեսպանը աշխատանքային այց է կատարել Սյունիք – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ ամենամյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։

Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության հաստատման և Սյունիքի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցած Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԲԸ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը ներկայացրել են կոնկրետ առաջարկներ մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։

Ձեռք է բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախաձեռնությունների մշակման շուրջ պայմանավորվածություն։

ԱրմԻնֆո

Leave a comment