Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։ Այդ մասին հայտնել է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 21- ին Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը, իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։