ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

Սախարովի հրապարակից,

Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երևանի քաղաքապետարան

Leave a comment