Իրանը փորձել է իր առևտրի զգալի մասը վերաուղղորդել ցամաքային երթուղիներով, սակայն լուրջ դժվարությունների է բախվում, հայտնում է «The Wall Street Journal»-ը։
Հարյուրավոր իրանցի վարորդներ արգելափակված են մնացել Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Թուրքիայի հետ սահմաններին։
Ըստ WSJ-ի՝ ցամաքային փոխադրումների արժեքը կտրուկ աճել է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով Թեհրանի տնտեսության համար։