ՇՀԿ-ն և ԵԱՏՄ-ն ստորագրել են մինչև 2030թ. համագործակցության ծրագիրը. ինչի վրա է շեշտը դրված

https://arm.sputniknews.ru/20260917/shhk-n-ev-eatm-n-stvoragrel-en-minchev-2030t-hamagvortsakcutjan-tsragiry-inchi-vra-e-sheshty-drvats-106934524.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_66:0:1357:968_1920x0_80_0_0_6cc4cf7764d93bb820bdcd41edd50062.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շհկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

շհկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների ավելի սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2027–2030 թվականների միջոցառումների ծրագիրը։

Պեկինում փաստաթղթի տակ ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

ՇՀԿ քարտուղարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առևտրի, ֆինանսների, տրանսպորտի, թվայնացման և էներգետիկայի ոլորտներում։

Համատեղ միջոցառումների նոր ծրագիրն ընդգրկում է տնտեսությունը, թվայնացումը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ագրոարդյունաբերական համալիրը և պարենային անվտանգությունը։ Այն ընդգրկում է նաև մաքսային կարգավորումը, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումները, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Ելույթ ունենալով Պեկինում «ԵԱՏՄ օրերի» բացման արարողությանը` Երմեկբաևը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է բարձրացնել տնտեսական փոխգործակցության արդյունավետությունը և կարող է դրա համար օգտագործել Եվրասիական տնտեսական միության փորձը։

«ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին կապում են աշխարհագրությունը, որոշ ընդհանուր անդամ պետություններ, կայուն զարգացման և շարունակական տնտեսական աճի բազմակողմ ճարտարապետություն կառուցելու շահագրգռվածությունը»,-ասել է նա։

Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն քաղաքական կամք ունի բաց, պրագմատիկ և փոխշահավետ տնտեսական համագործակցության մոդել ձևավորելու համար, իսկ ԵԱՏՄ տարածքը համաշխարհային առևտրի և տարանցիկ երթուղիների կարևոր հանգույց է։

ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների առավել սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։ Մատակարարումների գլոբալ շղթաների փոփոխման և ծովային հաղորդակցությունների խոցելիության աճի ֆոնին Եվրասիայով ցամաքային երթուղիների նշանակությունն ավելանում է։

«ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև ծառացած է խնդիր՝ ոչ թե պարզապես զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլ ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիացնի արևելքը, արևմուտքը, հյուսիսն ու հարավը»,- ընդգծել է Երմեկբաևը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ ունի, իսկ ՇՀԿ-ի կազմում կան երկրներ, որոնցով անցնում են Եվրասիայի առանցքային տարանցիկ ուղղությունները։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովում մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես նշում էին միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ կազմակերպության փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը։

Leave a comment