ՍԴ-ում ակտիվ քննարկումներ են. ով կլինի հաջորդ նախագահը

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 12-ին լրանում է ներկայիս նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանում ակտիվորեն քննարկվում է նախագահի առաջիկա փոփոխության հարցը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այսպիսով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Դիլանյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը՝ շարունակելով գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։ Որպես ՍԴ նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի (նախկինում ՔՊ-ական պատգամավոր – խմբ.) անունը»,- գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միաժամանակ, թերթի տեղեկություններով, չի բացառվում, որ իշխանությունները ՍԴ նախագահի ընտրության հարցում կարող են այլ սցենար ունենալ, ինչը, սակայն քիչ հավանական է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2026 թվականի մարտի 25-ին:

Leave a comment