Ինչո՞ւ են ռեկորդներ սահմանում բենզինի ու դիզելի գները. տնտեսագետի մեկնաբանությունը

https://arm.sputniknews.ru/20260917/inchu-en-rekvordner-sahmanum-benzini-u-dizeli-gnery-tntesageti-meknabanutjuny-106909631.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հայաստանի վառելիքային շուկայում նկատվող գնային փոփոխությունները պայմանավորված են համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով

Sputnik Արմենիա

Հայաստանի վառելիքային շուկայում նկատվող գնային փոփոխությունները պայմանավորված են համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով

2026-09-17T08:54+0400

true

PT3M14S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106910791_137:0:1097:720_1920x0_80_0_0_7eda8888405abf244cb39263f79c3183.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղասի թավադյան, բենզին, դիզվառելիք, ռուսաստան, գներ, видео

աղասի թավադյան, բենզին, դիզվառելիք, ռուսաստան, գներ, видео

Բաժանորդագրվել

Տնտեսագետի կարծիքով` առաջիկայում վառելիքի շուկայում գնանկում սպասել պետք չէ

Հայաստանյան շուկայում վառելիքի գնաճը պայմանավորված է համաշխարհային գործոններով և ներմուծման աշխարհագրության կտրուկ փոփոխությամբ, իսկ տեղական շուկան բավականին մրցունակ է, և ներքին համաձայնությունների մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Բաց տեքստով» հաղորդաշարի եթերում ասել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

«Շատերը մտածում են, որ աստեղ ներքին համաձայնություն կա մեր ներմուծողների միջև, իրականում այդպես չէ․ մեր շուկան բավականին մրցունակ է, հատկապես վերջերս նոր խաղացողներ են առաջացել։ Հարցն այն է, որ մեր գները թելադրվում են համաշխարհային շուկայով՝ որոշակի լագով․ եթե աշխարհում գները բարձրանում են, մեր մոտ 3-ից 6 ամիս հետո նույն բարձրացումը սկսվում է»,–ընդգծել է Աղասի Թավադյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ ընթացիկ տարում միջազգային շուկայում տեղի է ունեցել երկու խոշոր ցնցում։ Առաջինը Հորմուզի և Բաբ ալ-Մանդաբի նեղուցների հետ կապված խնդիրներն են, որոնք լոգիստիկ բարդություններ են առաջացրել Կարմիր ծովում։

«Դա նույնպես խնդիրներ է առաջացնում և բերեց միջազգային շուկայում գների աճի։ Երկրորդ ցնցումն այս տարի ռուսական նավթամթերք վերամշակող կազմակերպությունների վրա հարձակումներն էին, ինչը նույնպես բերեց նավթամթերքի գների աճին ու մեր շուկայում այս պահին հետաքրքիր փոփոխություն բերեց»,–ասաց նա։

Ամենաէական փոփոխությունը, ըստ Թավադյանի, Հայաստան վառելիքի ներկրման կառուցվածքի փոխակերպումն է․

«Եթե 2023 թվականին ներմուծվող բենզինի 90%-ը ռուսական էր, այս պահին ընդամենը 20%-ն է Ռուսաստանից գալիս, և միտումը նվազման է՝ տարեվերջին հասնելով 16-17%-ի։ Առաջին տեղում այժմ Բուլղարիան է, ներկրումներ են կատարվում նաև Ռումինիայից, Թուրքիայից, Բելգիայից և նույնիսկ Ադրբեջանից: Բայց գները դրանից չեն էժանացել»,–ասաց Թավադյանը։

Տնտեսագետը բացատրեց` Ռուսաստանի հետ մենք ունենք ԵԱՏՄ համաձայնագիր, որի 4-րդ հոդվածով միասնական էներգակիրների շուկա պիտի գործի։ Նույնիսկ եթե Ռուսաստանը սահմանափակումներ է դնում բենզինի ու դիզելի արտահանման վրա ամբողջ աշխարհում, դա չպիտի տարածվի այդ շուկայի վրա։

«Բայց մենք տեսնում ենք, որ արդեն իսկ Ռուսաստանից ավելի ու ավելի քիչ բենզին ենք ներմուծում Հայաստանի Հանրապետություն, և ստիպված ենք համաշխարհային գներով գնել բենզինը։ Նույնը դիզելն է։ Եթե, օրինակ, 2023 թվականին դիզվառելիքի մոտ 56 տոկոսը Ռուսաստանից էինք վերցնում, այս պահին այդ ցուցանիշը 32 տոկոս է։ Հետո գալիս են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը։ Այսինքն՝ մենք դիվերսիֆիկացրել ենք, բայց դրա հետևանքով նաև ավելի շատ ենք հայտնվում համաշխարհային գների ազդեցության տակ»,–հավելեց նա։

Զուգահեռներ անցկացնելով 2022 թվականի իրադարձությունների հետ, երբ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական փուլում դիզելային վառելիքի գինը հասել էր պիկային 670 դրամի, բենզինը՝ 550 դրամի, փորձագետը նշում է, որ այսօր գներն արդեն մոտ են այդ ռեկորդային ցուցանիշներին կամ գերազանցում են դրանք։ Տնտեսագետի կանխատեսմամբ՝ առաջիկայում գնանկում սպասել պետք չէ.

«Եթե նայենք 2022 թվականի հետ զուգահեռները, այն ժամանակ բարձր գների շրջանը տևեց մոտ 11 ամիս և միայն 2023 թվականի փետրվարին հանդարտվեց։ Այս պահին արդեն մոտ 6 ամիս ունենք բարձր գներ, և դեռ գները բարձրանալու են։ Ցավոք սրտի, կարելի է կանխատեսել, որ այս բարձր գների շրջանը ոչ թե 11 ամիս է տևելու, այլ ավելի երկար, որովհետև զուգահեռաբար մի քանի համաշխարհային իրադարձություններ ունենք, որոնք միջազգային գների վրա անդրադառնում են»,–հավելեց տնտեսագետը։

Որպես հավելում Թվադյանը հիշեցնում է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունը՝ կապված Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա հարձակումների հետ։ Փաստ է, որ Ռուսաստանում նավթամթերքի արտադրության սահմանափակումը ազդում է ողջ աշխարհում վառելիքի հասանելիության և գների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիզելային վառելիքի դեֆիցիտը կապել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հետ և Վլադիմիր Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Ռուսաստանի այն գործարաններին, որոնք դիզել են արտադրում:

Leave a comment