Սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԻՊ ընտանիքին վերջին շրջանում միացած նոր աշխատակիցներին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Պաշտպանի հաստատությունում աշխատանքը ենթադրում է բարձր պատասխանատվություն, մասնագիտական բարեվարքություն և մարդու իրավունքների նկատմամբ հետևողական ու սկզբունքային մոտեցում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թիմային աշխատանքի, մասնագիտական շարունակական զարգացման, քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցության և հաստատության ներսում արդյունավետ համագործակցության կարևորությանը։
Պաշտպանը կարևորել է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը հաստատության առաքելության իրականացման գործում՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է մասնագիտական, պատասխանատու և միասնական աշխատանք։
Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում։ Նոր աշխատակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց հարցերը և քննարկելու աշխատանքային գործունեությանն առնչվող թեմաներ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: