Եթե մարդն ամբողջ կյանքում աշխատել է պետական պաշտոնում և դոլարային միլիոնատեր է, դրա քաղաքական հետապնդումը ո՞րն է. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին տարիներին ՀՀ քաղաքական մեծամասնությունը՝ Կառավարությունը և ժողովուրդն են ենթարկվել քաղաքական հետապնդման այն փաստի բերումով, որ ակնհայտ թալանչիները՝ օգտվելով այդ թվում դատաիրավական համակարգում և իշխանության տարբեր օղակներում իրենց ունեցած մաֆիոզ կապերով, կարողացել են խուսափել պատասխանատվությունից, հույս ունեմ, որ այդ էջը մենք անվերադարձ փակել ենք»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նկատեց. «Եթե մարդն ամբողջ կյանքում աշխատել է պետական պաշտոնում և դոլարային միլիոնատեր է կամ միլիարդատեր, դրա քաղաքական հետապնդումը ո՞րն է, այդ մարդուն պետք է րոպե առաջ կուլակաթափ անել և բերել պատասխանատվության»: