Հայաստանում ծայրահեղ աղքատությունն արդեն վերացրել ենք, նաեւ աշխատում ենք աղքատությունը վերացնելու ուղղությամբ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հրապարակեց 2024 թվականի տվյալները՝ մեր երկրում աղքատության եւ ծայրահեղ աղքատության վերաբերյալ։ Ըստ այդմ, 2024 թվականի աղքատության ցուցանիշը 21.7% էր, և ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 0.6%․ «Օրական մեկ շնչի հաշվով 3.2 ԱՄՆ դոլարի նկատմամբ ցուցանիշը, թե օրական մեկ մարդաշունչը ինչքան է ծախսում, և մենք այդ ցուցանիշով ունենք 2.9%-ից նվազում 0.78%:
Բայց սա կարող է նորից էլի մի բանավեճ հարուցել, թե մենք ինչ-որ տարբեր թվեր ենք հրապարակում: Մենք տարբեր թվեր չենք հրապարակում, բայց միևնույն ժամանակ ուզում ենք ասել, որ բացի ուղղակի ցուցանիշներից կան նաև ոչ ուղղակի ցուցանիշներ, օրինակ՝ գործազուրկների թիվը, օրինակ՝ աշխատատեղերի թիվը, մեկ մարդաշնչով ՀՆԱ-ի թիվը: Այսինքն՝ բոլոր մնացած ցուցանիշները նույնպես ցույց են տալիս, որ աղքատությունը մեր երկրում նվազել է և շարունակում է նվազել, և ես վստահ եմ, որ 2025 թվականի ցուցանիշը հրապարակվելուց այն ավելի ցածր է լինելու, քան 2024 թվականի ցուցանիշը, նույնը՝ 2026 թվականին: Մենք նաև հայտարարում ենք, և դա այդպես է, որ մենք մոտ ենք կամ արդեն վերացրել ենք ծայրահեղ աղքատությունը, որովհետև 0.6%-ը 2024 թվականին, և 2025-ին կլինի վստահաբար ավելի ցածր, և շարունակում ենք, իհարկե, նվազեցնել աղքատության ցուցանիշը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: