Գանձասարը հայկական ծագում ունի՞, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260916/gandzasary-hajkakan-tsagum-uni-te-voch-nikvol-pashinjani-pataskhany-106917181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041248_5:0:1428:1067_1920x0_80_0_0_47b279b4f46755e94c8ec7bd1c6328f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գանձասարի վանք, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիքմեթ հաջիև, դադիվանք

գանձասարի վանք, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիքմեթ հաջիև, դադիվանք

Բաժանորդագրվել

Ըստ ՀՀ վարչապետի` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, ապա մենք պետք է դիմենք այդ մատյանին ու բնագրերին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գանձասարը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի այս հարցին պատասխանելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անիմաստ համարեց։

ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին

ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանի Մատենադարանի տնօրենի միջոցով այդ հարցի պատասխանը եղել է և արձանագրվել է Գանձասարի հայկական ծագում ունենալը։

«Նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ նպատակ դնենք, որ մենք դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, քանի որ դա անիմաստ ու անիրագործելի խնդիր է»,– ընդգծեց վարչապետը։

Ըստ նրա` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, պետք է դիմենք այդ մատյանին ու բնագրերին։

Վերջում նա նորից կրկնեց իր այն միտքը, որ խաղաղության հաստատմանը պետք է շատ զգուշորեն և խնամքով վերաբերվել։

Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանը

Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Leave a comment