Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամը 18:00-ին նախագահը նախատեսում է հեռուստաուղերձով դիմել երկրի քաղաքացիներին՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասել է նա։
Ըստ Պեսկովի՝ նման ուղերձով հանդես գալը ընդունված կարգ է։