https://arm.sputniknews.ru/20260916/pashtpanel-hajkakan-zharangutjunyarcakhi-nakhkin-mshakujti-nakhararnery-dimel-en-hh-kgmsn-106908512.html
Պաշտպանել հայկական ժառանգությունը.Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ
Պաշտպանել հայկական ժառանգությունը.Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները նշել են, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T14:41+0400
2026-09-16T14:41+0400
2026-09-16T14:41+0400
արցախ
նախարար
մշակույթ
հուշարձան
թանգարան
հայաստան
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67563041_0:107:2048:1259_1920x0_80_0_0_0b8df8ad273583f093cdbb92ff7fb15e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական քայլեր ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական էջից։ Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացը միջազգային մակարդակում ներկայացնելու և լեգիտիմացնելու փորձերով։Դիմումում առանձին անդրադարձ կա Արցախի թանգարանային հավաքածուներին։ Նախկին նախարարները պահանջում են քայլեր ձեռնարկել դրանց պահպանության ուղղությամբ, փաստագրել հավաքածուների իրավական կարգավիճակը և դրանց վերադարձի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում՝ տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում։«Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»,– նշված է հաղորդագրությունում։Նախկին նախարարները պահանջի 7 կետ են առանձնացրել.• Տալ պաշտոնական հրապարակային գնահատական պաշտոնական Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ջնջման և յուրացման քաղաքականությանը և այդ դիրքորոշումը դարձնել Հայաստանի միջազգային մշակութային ու դիվանագիտական օրակարգի մաս։• Ինստիտուցիոնալ հիմունքներով կազմակերպել Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության մշտական մոնիթորինգ, ներառյալ Արցախը, Նախիջևանը և հայկական պատմական ներկայություն ունեցած այլ տարածքները՝ կիրառելով արբանյակային տեխնոլոգիաներ, արխիվային նյութեր, հեռահար զննման և փորձագիտական փաստագրման մեթոդներ։• Ստեղծել հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների, պատմական քաղաքային միջավայրի, հուշարձանների և այլ օբյեկտների վիճակի համակարգված փաստագրման և տվյալների պարբերական թարմացման պետական մեխանիզմ՝ արդյունքները փոխանցելով միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։• Ստեղծել Արցախի թանգարանային հավաքածուների առանձին ռեգիստր՝ փաստագրելով դրանց կազմը, ծագումը, գտնվելու վայրը և իրավական կարգավիճակը, և միջազգային մակարդակով բարձրացնել դրանց վերադարձի հարցը՝ տեղահանված հայ բնակչության մշակութային իրավունքների վերականգնման համատեքստում։• Պարբերաբար տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ICOMOS-ին և այլ միջազգային կազմակերպություններին հայկական ժառանգության ոչնչացման, վնասման, պատմական վերագրանցման կամ յուրացման փաստերի վերաբերյալ։• Հասնել Արցախի մշակութային ժառանգության վիճակի նկատմամբ միջազգային անկախ մոնիթորինգի իրականացմանը և միջազգային մասնագետների հասանելիության ապահովմանը։• Մշակութային ժառանգության պաշտպանությունը, տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և նրա ժառանգության հետ կապի պահպանման հարցերը ներառել միջազգային խաղաղության օրակարգում։Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։ Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։ Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման բազմաթիվ դեպքեր։ Caucasus Heritage Watch-ի արբանյակային մոնիթորինգով, մասնավորապես, փաստագրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցու և Ղազանչեցոց հին գերեզմանոցի ոչնչացումը, ինչպես նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու ոչնչացումը։ 2026 թվականին նույն կազմակերպությունը հաստատել է նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ոչնչացումը։ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67563041_114:0:1934:1365_1920x0_80_0_0_a08e1607e236453bd93fa75dd8e7f8e5.jpg.webp
արցախ, նախարար, մշակույթ , հուշարձան, թանգարան, հայաստան, ժաննա անդրեասյան
արցախ, նախարար, մշակույթ , հուշարձան, թանգարան, հայաստան, ժաննա անդրեասյան
Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները նշել են, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։
Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացը միջազգային մակարդակում ներկայացնելու և լեգիտիմացնելու փորձերով։
Նախկին նախարարները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը և ստեղծել ժառանգության վիճակի մշտադիտարկման ու փաստագրման գործուն պետական մեխանիզմներ։
Նրանք նաև պահանջում են հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։
Դիմումում առանձին անդրադարձ կա Արցախի թանգարանային հավաքածուներին։ Նախկին նախարարները պահանջում են քայլեր ձեռնարկել դրանց պահպանության ուղղությամբ, փաստագրել հավաքածուների իրավական կարգավիճակը և դրանց վերադարձի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում՝ տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում։
«Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»,– նշված է հաղորդագրությունում։
Նախկին նախարարները պահանջի 7 կետ են առանձնացրել.
• Տալ պաշտոնական հրապարակային գնահատական պաշտոնական Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ջնջման և յուրացման քաղաքականությանը և այդ դիրքորոշումը դարձնել Հայաստանի միջազգային մշակութային ու դիվանագիտական օրակարգի մաս։
• Ինստիտուցիոնալ հիմունքներով կազմակերպել Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության մշտական մոնիթորինգ, ներառյալ Արցախը, Նախիջևանը և հայկական պատմական ներկայություն ունեցած այլ տարածքները՝ կիրառելով արբանյակային տեխնոլոգիաներ, արխիվային նյութեր, հեռահար զննման և փորձագիտական փաստագրման մեթոդներ։
• Ստեղծել հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների, պատմական քաղաքային միջավայրի, հուշարձանների և այլ օբյեկտների վիճակի համակարգված փաստագրման և տվյալների պարբերական թարմացման պետական մեխանիզմ՝ արդյունքները փոխանցելով միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։
• Ստեղծել Արցախի թանգարանային հավաքածուների առանձին ռեգիստր՝ փաստագրելով դրանց կազմը, ծագումը, գտնվելու վայրը և իրավական կարգավիճակը, և միջազգային մակարդակով բարձրացնել դրանց վերադարձի հարցը՝ տեղահանված հայ բնակչության մշակութային իրավունքների վերականգնման համատեքստում։
• Պարբերաբար տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ICOMOS-ին և այլ միջազգային կազմակերպություններին հայկական ժառանգության ոչնչացման, վնասման, պատմական վերագրանցման կամ յուրացման փաստերի վերաբերյալ։
• Հասնել Արցախի մշակութային ժառանգության վիճակի նկատմամբ միջազգային անկախ մոնիթորինգի իրականացմանը և միջազգային մասնագետների հասանելիության ապահովմանը։
• Մշակութային ժառանգության պաշտպանությունը, տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և նրա ժառանգության հետ կապի պահպանման հարցերը ներառել միջազգային խաղաղության օրակարգում։
Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։ Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։
ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին