«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՖԲ էջից.
Եմենի հութիները հայտարարել են, որ ականապատել են ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ նոր սպառնալիք ստեղծելով Կարմիր ծովով նավագնացության համար։
Իրավիճակը հատկապես զգայուն է էներգակիրների շուկայի համար․ Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզը շրջանցող Արևելք-Արևմուտք նավթամուղը անօդաչուների հարվածներից հետո դադարեցրել է աշխատանքը։ Նավթամուղով օրական մոտ 4 մլն բարել նավթ էր տեղափոխվում դեպի Կարմիր ծով։ (Reuters)
Միաժամանակ հութիները հայտարարել են, որ Մարիբի շրջանում տեղական արտադրության «երկիր-օդ» հրթիռով խոցել են Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչ։ Այս պահին Սաուդյան Արաբիայի կողմից ինքնաթիռի կորստի անկախ հաստատում չկա։
Այս զարգացումների համադրությունը մեծացնում է ճնշումը տարածաշրջանի երկու կարևորագույն ծովային ուղիների՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի վրա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)