Ցավում եմ Առուշ Առուշանյանի որոշման համար. Իշխան Սաղաթելյան

Ցավում ու ափսոսում եմ Առուշ Առուշանյանի որոշման համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Առուշանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով առաջադրվելու որոշմանը։

«Մեկ տարի առաջ, երբ շատերն ինձ ասում էին, թե հնարավոր է՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ, շատերի հետ վիճում էի, թե՝ չէ, հնարավոր չի։ Այն, ինչ արվել է, անընդունելի է, անհասկանալի է և՛ քաղաքական, և՛ մնացած մակարդակով։ Առնվազն ինձ համար ցավ է ու անսպասելի»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Առուշ Առուշանյանը լինելու է ՔՊ-ի թեկնածուն։

«ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- լրագրողներին ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ձևավորվելու է «Համերաշխություն» անունով դաշինք։

Leave a comment