https://arm.sputniknews.ru/20260916/mahacel-e-erevani-mi-sharq-hajtni-ardzanneri-heghinak-eduard-shakhikjany-106901620.html
Մահացել է Երևանի մի շարք հայտնի արձանների հեղինակ Էդուարդ Շախիկյանը
Մահացել է Երևանի մի շարք հայտնի արձանների հեղինակ Էդուարդ Շախիկյանը
Sputnik Արմենիա
Նրա «Ազնավուր» ստեղծագործությունը գտնվում է Շառլ Ազնավուրի հավաքածուում։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T11:34+0400
2026-09-16T11:34+0400
2026-09-16T11:34+0400
քանդակագործ
նկարիչ
երգիչ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106901440_0:0:1500:844_1920x0_80_0_0_fb1dcc64acf78ca081f83a67db3476dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է Երևանի հայտնի մի շարք արձանների՝ «Նարդի խաղացողը», «Դրամի հուշարձանը», ինչպես նաև «Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին» ստեղծագործությունների հեղինակ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Էդուարդ Շախիկյանը։ Նա 75 տարեկան էր։Ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։ Քանդակագործությամբ զբաղվել է 1970 թվականից, իսկ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։Նրա հայտնի աշխատանքներից է Երևանի Դրամատիկական թատրոնի առջև 2007 թվականին տեղադրված «Նարդի խաղացողը»։ Մեկ տարի անց՝ 2008-ին, Կենտրոնական բանկի շենքի մոտ տեղադրվել է նրա հեղինակած «Դրամի հուշարձանը»։ Շախիկյանն ինքն այդ երկու գործերն առանձնացնում էր իր ամենասիրելի աշխատանքների շարքում։Շախիկյանի աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում։ Նրա «Ազնավուր» ստեղծագործությունը գտնվում է Շառլ Ազնավուրի հավաքածուում։2001 թվականին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի շենքում, տեղադրվել է Շախիկյանի «Թամադա» քանդակը։ Նույն թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է քանդակագործի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը։Շախիկյանը միայն քանդակագործ չէր։ 2000 թվականից նա երգում էր (բարիտոն) Հայաստանի ազգային պետական ակադեմիական երգչախմբում։2010 թվականին Էդուարդ Շախիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2014 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106901440_240:0:1365:844_1920x0_80_0_0_c593d5f0f8015d2314304d6da3aacbfc.jpg.webp
քանդակագործ, նկարիչ, երգիչ, մահ
քանդակագործ, նկարիչ, երգիչ, մահ
Նրա «Ազնավուր» ստեղծագործությունը գտնվում է Շառլ Ազնավուրի հավաքածուում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է Երևանի հայտնի մի շարք արձանների՝ «Նարդի խաղացողը», «Դրամի հուշարձանը», ինչպես նաև «Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին» ստեղծագործությունների հեղինակ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Էդուարդ Շախիկյանը։ Նա 75 տարեկան էր։
Ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։ Քանդակագործությամբ զբաղվել է 1970 թվականից, իսկ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։
Նրա հայտնի աշխատանքներից է Երևանի Դրամատիկական թատրոնի առջև 2007 թվականին տեղադրված «Նարդի խաղացողը»։ Մեկ տարի անց՝ 2008-ին, Կենտրոնական բանկի շենքի մոտ տեղադրվել է նրա հեղինակած «Դրամի հուշարձանը»։ Շախիկյանն ինքն այդ երկու գործերն առանձնացնում էր իր ամենասիրելի աշխատանքների շարքում։
Նա նաև Աշտարակում տեղադրված գրող Վարդգես Պետրոսյանի հուշարձանի, Արագածոտնի մարզի Ավան գյուղում գտնվող Արաբոյի կիսանդրու և 2013 թվականին Երևանում տեղադրված «Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին» արձանի հեղինակն է։
Շախիկյանի աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում։ Նրա «Ազնավուր» ստեղծագործությունը գտնվում է Շառլ Ազնավուրի հավաքածուում։
2001 թվականին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի շենքում, տեղադրվել է Շախիկյանի «Թամադա» քանդակը։ Նույն թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է քանդակագործի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը։
Շախիկյանը միայն քանդակագործ չէր։ 2000 թվականից նա երգում էր (բարիտոն) Հայաստանի ազգային պետական ակադեմիական երգչախմբում։
2010 թվականին Էդուարդ Շախիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2014 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման։