Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա

Սեպտեմբերի 16-ի գիշերը ռուսական ուժերը ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա՝ հրդեհ առաջացնելով Սվյատոշինսկի շրջանի պահեստներից մեկում։

Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել՝ ռեակտիվ ԱԹՍ-ի մոտենալու պատճառով։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այդ առավոտ Սվյատոշինսկի շրջանում մեկ մարդ է տուժել՝ պահեստի տարածքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ «Բուժաշխատողները հոսպիտալացրել են տուժածին»,- գրել է Կլիչկոն։

Leave a comment