Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել բրազիլական Սան Պաուլոյում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ ու հաղթել 6:2, 6:4 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 31 րոպե:

1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի կամ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չարաևան, կամ չինացի Յու Սյաոդին: Անձրևի պատճառով այդ մրցախաղը դադարեցվել է 1:1 հաշվի ժամանակ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 155-րդ տեղը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment