Սաուդյան Արաբիան եվրոպացի հաճախորդներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսված նավթի մատակարարումների մի մասը կարող է չեղարկվել։
Reuters-ի երեք աղբյուրների տվյալներով՝ պատճառը հարձակումից հետո «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքի դադարեցումն է։
Իրավիճակը բարդանում է նաև Կարմիր ծովում հութիների հարձակումների և Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների պատճառով։