ՌԴ-ն և Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման ցուցակները

Բաժանորդագրվել

Նոր փոխանակման ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկում են ռազմագերիների և քաղաքացիական անձանց նոր փոխանակման ցուցակները։ Կողմերն այս հարցով ամենօրյա կապ են պահպանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

«Կան պատրաստի ցուցակներ, մենք դրանք քննարկում ենք։ Այն ընթացքի մեջ է, փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափով է։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում ի վերջո կկայանա փոխանակումը թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց մասով»,- ասել է Լանտրատովան։

Նրա խոսքով՝ ուկրաինական գերության մեջ գտնվող ռուսաստանցի զինծառայողների շրջանում բազմաթիվ վիրավորներ կան։ Նրանց վերադարձի հարցը նույնպես քննարկվում է փոխանակումների նախապատրաստման շրջանակում։

Լանտրատովան հիշեցրել է, որ «103-ը 103-ի դիմաց» բանաձևով վերջին խոշոր փոխանակման ժամանակ ռուսական կողմին հաջողվել է վերադարձնել 31 վիրավոր զինծառայողի։

«Ուստի մենք զբաղվում ենք այդ հարցով, ամեն ինչ անում ենք»,-ավելացրել է օմբուդսմենը։

Բացի այդ, նոր փոխանակման շրջանակում Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են ընտանիքների վերամիավորման մարդասիրական ակցիա իրականացնել։

Leave a comment