Ձնախառն անձրևի տեսքով տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20260212/dznakharn-andzrevi-tesqvov-teghumner-kgrancven-eghanaki-tesutjun-98693893.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/01/26636079_181:0:1600:1064_1920x0_80_0_0_38516354f3853b9808bc39f7c8bf00cd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, մերկասառույց, տեղումներ, բուք, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, մերկասառույց, տեղումներ, բուք, երևան

Բաժանորդագրվել

Առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է մառախուղ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Փետրվարի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 12-13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Մայրաքաղաքում փետրվարի 12-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1…+3 աստիճան։

Leave a comment