Ի՞նչ է փոխվել ԶՊՄԿ-ում 2025-ին. Կոմբինատը ներկայացրել է կայուն զարգացման նոր հաշվետվությունը (տեսանյութ)
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ ամփոփելով տարվա հիմնական արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։
Հաշվետվության մեջ առանձնացվել են բնապահպանական աշխատանքները, անվտանգության և սոցիալական պատասխանատվության ուղղությունները։ Ընկերությունը ներկայացրել է նաև 2026–2040 թվականների կլիմայական ռազմավարությունը և անդրադարձել «Արծվանիկ» պոչամբարի կառավարման ու վերահսկողության համակարգերին։
Այս տարվա կարևոր նորություններից է նաև բնության վրա ընկերության գործունեության ազդեցության գնահատումը։
Միջոցառմանը քննարկվել են նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման նոր պահանջներն ու միտումները։ Իսկ Պոլիտեխնիկի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Ի՞նչ արդյունքներ է ամփոփել ընկերությունը և ինչ ծրագրեր է նախատեսում առաջիկա տարիներին՝ մեր ռեպորտաժում։