https://arm.sputniknews.ru/20260915/tatevi-varchakan-ghekavary-kalanavvorvel-e-na-anasnapahin-trafiqingi-e-entarkel–106880474.html
Տաթևի վարչական ղեկավարը կալանավորվել է. նա անասնապահին թրաֆիքինգի է ենթարկել
Տաթևի վարչական ղեկավարը կալանավորվել է. նա անասնապահին թրաֆիքինգի է ենթարկել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ… 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T18:05+0400
2026-09-15T18:05+0400
2026-09-15T18:05+0400
թրաֆիքինգ
հհ քննչական կոմիտե
կալանք
անասնապահություն
տաթև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քնննչական կոմիտեն։ ՔԿ–ից նշում են, ոչ Վ.Ս.-ն ամեն օր աշխատել է առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել: Վարույթն իրականացնող մարմնից հայտնում են` Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել: Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով: Նա կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
տաթև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
թրաֆիքինգ, հհ քննչական կոմիտե, կալանք, անասնապահություն, տաթև
թրաֆիքինգ, հհ քննչական կոմիտե, կալանք, անասնապահություն, տաթև
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քնննչական կոմիտեն։
«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները: Առերևույթի տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Ս.–ն 2020 թ–ից աշխատել է Գ.Մ.–ի մոտ որպես անասնապահ ու պետք է ամսական վարձատրվեր 150 000-200 000 դրամ, բայց փոխարենը ստացել է 50 000-100 000 դրամ։ Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված (պարտքով-խմբ.) գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են»,– ասված է հաղորդագրությունում:
ՔԿ–ից նշում են, ոչ Վ.Ս.-ն ամեն օր աշխատել է առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել:
Վարույթն իրականացնող մարմնից հայտնում են` Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել:
Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով:
Նա կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: