Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.09.2026 | 17:45

Ազգային ժողովում հնչել է առաջարկություն՝ ձևավորելու պատգամավորական պատվիրակություն և մեկնելու Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ պատանդներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տեսակցելու նպատակով:

«Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ դիմելու է Ռուբեն Ռուբինյանին՝ պատվիրակություն ձևավորելու համար, որում ընդգրկված կլինեն․

-5 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից,

-3 պատգամավոր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից/կուսակցությունից,

-2 պատգամավոր «Հայաստան» դաշինքից։

Ըստ նրա՝ պատվիրակությունը կարող է ղեկավարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աղվան Վարդանյանն առաջարկում է Բքավում հանդիպել պահվող բոլոր պատանդներին, ծանոթանալ նրանց պահման պայմաններին ու առողջական վիճակին։

Բացի այդ՝ 

-Վերցնել դատավճիռների պատճենները,

-Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին,

-Հանդիպումներ ունենալ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ։

Այցը կազմակերպելու համար առաջարկվում է դիմել Ադրբեջանի խորհրդարանական կոլեգաներին, ինչպես նաև օգտագործել Միրզոյան-Բայրամով դիվանագիտական խողովակները։ Այդ ճանապարհով չհաջողվելու դեպքում առաջարկվում է Վրաստանի տարածքով մեքենաներով մեկնել Բաքու՝ միջազգային ու ինֆորմացիոն ուղեկցությամբ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment