Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանում ռուսաֆոբիան պետք է արմատախիլ արվի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Սա հիմնարար տարբերություն է։ Մենք չպետք է սպանենք ռուսաֆոբիայի հասկացությունը, այլ պետք է արմատախիլ անենք ռուսաֆոբիան Վրաստանում»,- ասել է Կոբախիձեն «Рустави-2» հեռուստաալիքով ռուսաֆոբիայի վերաբերյալ հեռուստաբանավեճի ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ ռուսաֆոբիան, ինչպես քսենոֆոբիայի ցանկացած դրսևորում, բնական չէ վրացիների համար։ Կոբախիձեի խոսքով, Վրաստանում ռուսաֆոբիան արհեստականորեն սնուցվում է արտաքին ուժերի կողմից՝ երկրի համար քաղաքական և տնտեսական խնդիրներ ստեղծելու համար։