Սեպտեմբերի 18-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով (PAN.am)

Սեպտեմբերի 15-18-ն Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովտային հատվածներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 15-ին և 16-18-ը՝ կեսօրից հետո, իսկ 19-20-ը՝ գիշերային ու հետկեսօրյա ժամերին, հանրապետության առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 15-17-ն օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի, իսկ սեպտեմբերի 18-19-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը և 16-17-ն առանց տեղումների եղանակ է կանխատեսվել։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, ինչպես նաև 19-20-ը՝ գիշերն ու երեկոյան, կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Ամպրոպի ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 16-19 մ/վ-ի։

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հասել է +35 աստիճանի, սեպտեմբերի 16-ին և 17-ին նույնքան կգրանցվի: Սեպտեմբերի 18-ի ցերեկը սպասվում է +30․․․+32 աստիճան:

Leave a comment