«Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ կնոջը կողոպտած կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)
Օգոստոսի 29-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը։
Ահազանգով մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ պայուսակում կային փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների ու քննչական բաժնի աշխատակիցների վարույթային համատեղ գործողություների արդյունքում հիմնավորվել է, որ կողոպուտը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ երեք երիտասարդներ։
Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի բնակիչ 17 և 18 տարեկան տղաները հայտնաբերվել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցներ Արմավիր քաղաքի բնակիչ նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:
https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join
Հարգելի բարեկամ
«Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի
https://a1plus.am/hy/support