«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ևս միացել է բողոք-դիմումին՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ անելով պատշաճ գնահատական տալ նման այցերին և չնպաստել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ու հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության միջազգային լեգիտիմացմանը։
Բողոք-դիմումով ընդգծվում է, որ Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք և այլ հայկական հոգևոր-մշակութային վայրեր այցելությունները չեն կարող դիտարկվել որպես զուտ զբոսաշրջային կամ մշակութային միջոցառումներ, երբ այդ տարածքներից բնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանված է, իսկ հայկական ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման, փոփոխման և յուրացման վտանգի։
Հայկական ժառանգության պաշտպանությունը ոչ միայն ազգային, այլև միջազգային իրավական և բարոյական պարտավորություն է։