https://arm.sputniknews.ru/20260915/inchu-e-vorvoshvel-bardzracnel-verafinansavvorman-tvokvosadrujqy-parzabanum-e-kb-nakhagahy-106871783.html
Ինչո՞ւ է որոշվել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. պարզաբանում է ԿԲ նախագահը
Ինչո՞ւ է որոշվել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. պարզաբանում է ԿԲ նախագահը
Sputnik Արմենիա
ԿԲ նախագահի խոսքով` մեր երկրում գրեթե բոլոր ակտիվների գների աճ կա` սկսած անշարժ գույքի շուկայից։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T14:55+0400
2026-09-15T14:55+0400
2026-09-15T14:55+0400
վերաֆինանսավորման տոկոսադրույք
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_0:0:911:512_1920x0_80_0_0_3da01a0d2cfa431582081e7a523b190d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոստովանում է` մեծ դժվարությամբ են որոշել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը։Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական բանկը 0.25 կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն էր մնացել 2025 թվականի դեկտեմբերից։Նա նշեց, որ դեռ երեկվանից բավականին բարդ քննարկումներ են ունեցել այս հարցով, և այսօր արդեն ԿԲ խորհրդի նիստի ժամանակ ունեցել են ձայների 4–ական բաշխվածություն։ Գալստյանն ինքը կողմ է եղել, որ տոկոսադրույքը բարձրանա։ Ո՞ր դեպքում ԿԲ–ն կվերադառնա հին տոկոսադրույքին, Գալստյանի պարզաբանումը լավատեսական չէր. «Դա կլինի այն դեպքում, երբ մեր տնտեսական աճը էապես կնվազի, և նման սցենարներ արդեն իսկ կան, որ Հայաստանի տնտեսության մեջ երկարատև տնտեսական աճից հետո հնարավոր է տեղի ունենան պրոբլեմներ»։Ըստ նրա` Հայաստանում գրեթե բոլոր ակտիվների գների աճ կա` սկսած անշարժ գույքի շուկայից։«Հայաստանում բում է, վիզուալ և ոչ վիզուալ մեր պահանջարկը թվային առումով ավելին է, քան պոտենցիալ ՀՆԱ–ն»,– ընդգծեց ԳալստյանըՆա տեղեկացրեց նաև, որ 2026 թ. 3–րդ եռամսյակում 12–ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 4.4 տոկոս։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն արագացել է` բարձրանալով կայուն մակարդակից։ Դրան, ըստ ԿԲ նախագահի, սկսել են մեծապես նպաստել շինարարության, ծառայությունների ճյուղերի զարգացումները` մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_5:0:813:606_1920x0_80_0_0_5592a4804579aab04773694e4372c936.jpg.webp
վերաֆինանսավորման տոկոսադրույք, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ
վերաֆինանսավորման տոկոսադրույք, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ
ԿԲ նախագահի խոսքով` մեր երկրում գրեթե բոլոր ակտիվների գների աճ կա` սկսած անշարժ գույքի շուկայից։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոստովանում է` մեծ դժվարությամբ են որոշել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ դեռ երեկվանից բավականին բարդ քննարկումներ են ունեցել այս հարցով, և այսօր արդեն ԿԲ խորհրդի նիստի ժամանակ ունեցել են ձայների 4–ական բաշխվածություն։ Գալստյանն ինքը կողմ է եղել, որ տոկոսադրույքը բարձրանա։
«Տոկոսադրույքի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր պահանջարկի գործոնների ավելցուկային արտահայտմամբ` հատկապես պայմանավորված Հայաստան ժամանողների նոր ալիքով։ Սա հասցրել է այնպիսի մի իրավիճակի, որ այնպիսի գներ, որոնք էական չպետք է շարժվեին, նորից սկսել են արագացման տենդեցներ ցույց տալ, մասնավորապես խոսքը վերաբերում է ծառայութունների ոլորտին։ ԿԲ–ն այս պայմաններում որոշեց լինել բազեի կեցվածքով և հանրությանը թույլ տալ հասկանալու, թե ապագայում ինչ ռիսկեր կան, և ինչով էր պայմանավորված այսօրվա մեր որոշումը»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Ո՞ր դեպքում ԿԲ–ն կվերադառնա հին տոկոսադրույքին, Գալստյանի պարզաբանումը լավատեսական չէր. «Դա կլինի այն դեպքում, երբ մեր տնտեսական աճը էապես կնվազի, և նման սցենարներ արդեն իսկ կան, որ Հայաստանի տնտեսության մեջ երկարատև տնտեսական աճից հետո հնարավոր է տեղի ունենան պրոբլեմներ»։
Ըստ նրա` Հայաստանում գրեթե բոլոր ակտիվների գների աճ կա` սկսած անշարժ գույքի շուկայից։
«Հայաստանում բում է, վիզուալ և ոչ վիզուալ մեր պահանջարկը թվային առումով ավելին է, քան պոտենցիալ ՀՆԱ–ն»,– ընդգծեց Գալստյանը
Նա տեղեկացրեց նաև, որ 2026 թ. 3–րդ եռամսյակում 12–ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 4.4 տոկոս։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այն արագացել է` բարձրանալով կայուն մակարդակից։ Դրան, ըստ ԿԲ նախագահի, սկսել են մեծապես նպաստել շինարարության, ծառայությունների ճյուղերի զարգացումները` մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին։