Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին

Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ 

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների և ռազմավարական դաշինքի հաջող զարգացումը բոլոր ոլորտներում։ Նրանք գոհունակությամբ նշել են, որ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում՝ հիմնվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը՝ կողմերը մտքեր են փոխանակել այլընտրանքային էներգիայի ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր ուղիների շուրջ։

Ընդգծվել է երկու երկրների նշանակությունը լոգիստիկ տեսանկյունից, այդ թվում՝ նրանց դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կենսական կամուրջ։ Նշվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործողությունների համակարգման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ին և 16-ին երկօրյա պաշտոնական այցով Բաքվում է։

Leave a comment